ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, նշանակվել է Արման Մարալչյանը

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, նշանակվել է Արման Մարալչյանը
26.10.2020 | 22:11

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման Մարալչյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար:

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ